Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ծրագիր

Վանաձոր «Արմենիա» առողջարանում աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բուժման համալիր մոտեցման շնորհիվ մեր մասնագետներին հաջողվում է օգնել բազմաթիվ հիվանդների հասնել կայուն ռեմիսիայի և բարելավել կյանքի որակը:

Աղեստամոքսային տրակտի բազմաթիվ հիվանդություններ, ինչպես նաև դրանց ռեցիդիվները կապված են ապրելակերպի հետ՝ սննդակարգին ոչ պատշաճ պահպանումը, ալկոհոլի չարաշահումը, գերծանրաբեռնվածությունը և մշտական ​​սթրեսները, որոնք վաղուց դարձել են ժամանակակից մարդու կյանքի մի մասը:

Շնորհիվ առողջարանային բուժման ծրագրի, հանքային ջրի ընդունման և թերապիայի տարբեր մեթոդների կիրառման, հնարավոր է յուրաքանչյուր հիվանդի համար ձևավորել առողջ ռեժիմ, վերացնել ցավը և վերականգնել մարսողական օրգանների բնականոն գործունեությունը:

Ցուցումներ՝

Մեր մասնագետները մշակել են աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցող հիվանդների բուժման և կանխարգելման համալիր ծրագիր, որը երկար տարիների ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունը: Առողջարանային բուժման ծրագիրը դրական արդյունքներ է ապահովում հետևյալ դեպքերում՝

  • Հաստ աղիքի բորբոքման համախտանիշ
  • Գաստրիտ, կոլիտ, էնտերոկոլիտ քրոնիկ ընթացքով
  • Հետվիրահատական ​​վերականգնման ժամանակահատված
  • Լեղաքարային հիվանդություն
  • Ստամոքսի մարսողական համակարգի խանգարում
  • Բոտկինի հիվանդության հետևանքներ
  • Ստամոքսի խոցեր և էրոզիա
  • Քրոնիկ հեպատիտ
  • Պանկրեատիտ, խոլեցիստիտ
  • Դուոդենիտ
  • Դիսբակտերիոզ
  • Խոլանգիտ
  • Աղեստամոքսային տրակտի ֆունկցիոնալ խանգարումներ

Բուժական ծրագրի ընդհանուր նկարագրությունը              

Հիդրոկոլոնոթերապիան ըստ էության աղեստամոքսային տրակտի մաքրումն է տոքսիններից, մակաբույծներից և պաթոգեն միկրոբներից: Նշված պրոցեդուրան անցավ է և արդյունավետ։ Հիդրոկոլոնոթերապիան ամենատարածված պրոցեդուրաներից է, որը կարող է նշանակվել նաև կանխարգելիչ նպատակով՝ օրգանիզմը տոքսիններից մաքրելու նպատակով (մարմնի դետոքս): Փակ շղթայում մաքրման գործընթացում կուտակված վնասակար նյութերը և մարմինները դուրս են բերվում աղիքներից։ Այս պրոցեդուրան համարվում է բարձր արդյունավետ, հատկապես այնպիսի դեպքերում, ինչպիսիք են աղեստամոքսային հիվանդությունները, որոնք ուղեկցվում են փորկապությամբ; անբարենպաստ ալերգիկ ֆոն; լեղուղիների դիսկինեզիա; մարմնի ծանր թունավորում, սննդային թունավորում; մի շարք մաշկային հիվանդություններ և այլն։

Պրոցեդուրայի տևողությունը չի գերազանցում 30 րոպեն, անհրաժեշտության դեպքում պրոցեդուրան կարող է կրկնվել, երեքից չորս օր ընդմիջումով։ Վանաձոր Արմենիա առողջարանը հիդրոկոլոնոթերապիայի համար օգտագործում է առաջատար սարքավորումներ։

Առողջարանում գործում են նաև միկրոհոգնայի բաժին, ինչը չափավոր քանակով դեղորայքային լուծույթ կամ ջուր մտցնելու մեթոդ է ուղիղ աղիք։

«Լոռի» հանքային ջուր

Լոռի հանքային ջուրը բարելավում է ներքին օրգանների աշխատանքը, բարձրացնում է թթվայնությունը, լեղու և ստամոքսահյութի արտազատումը, ակտիվացնում է պերիստալտիկան, թեթևացնում է սպազմը և նվազեցնում ցավը։ Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում հանքային ջուրն ընդունվում է բժշկի կողմից սահմանված սխեմայով, ինչպես նշանակվում են հանքային ջրով լոգանքներ։ «Լոռի» հանքային ջուրը, որն ունի յուրահատուկ բուժիչ հատկություններ, անմիջապես աղբյուրից հասնում է առողջարան։ Բացի բալնեոլոգիական պրոցեդուրաներից, առողջարանի շենքում այցելուները հնարավորություն ունեն ընդունել հանքային ջուրը խմելու միջոցով, որը նույնպես դրական ազդեցություն ունի աղեստամոքսային տրակտի տարբեր հիվանդությունների բուժման դեպքում: Առողջարանում աշխատում են փորձառու բժիշկներ, իսկ բուժական բազան հագեցած է նոր և արդյունավետ բժշկական սարքավորումներ:

«Լոռի» հանքային ջուրը հատկապես ցուցված է ատրոֆիկ գաստրիտների և ցածր թթվայնությամբ պայմանավորված այլ հիվանդությունների դեպքում։ Բացի այդ, օգտագործվում է ենթաստամոքսային գեղձի առողջարանային բուժման ժամանակ, իսկ սխեման և խմելու ռեժիմը ընտրվում է բժշկի կողմից՝ անամնեզ հավաքելուց և անհրաժեշտության դեպքում ախտորոշիչ հետազոտություններ կատարելուց հետո:

Բալանսավորված սննդակարգ,մերսում և ցեխաբուժություն

Բացի այդ, Վանաձոր «Արմենիա» առողջարանում աղեստամոքսային տրակտի պրոֆիլային բուժում ստացող հիվանդներին ընտրում են անհատական ​​սննդակարգ՝ հաշվի առնելով աղեստամոքսային տրակտի հիվանդության առանձնահատկությունները։

Ցեխաբուժությունը նույնպես հանդիսանում է արդյունավետ մեթոդ, որը դրականորեն ազդում է աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա: Բուժական ցեխի կիրառությունը արագացնում է տոքսինների դուրս բերումը օրգանիզմից և բարելավում է ներքին օրգանների բնականոն գործունեությունը:

Մերսումը ցուցված է ավելորդ քաշի, փորկապության, աղիների շարժունակության խախտման դեպքում։ Նշանակվում է մերսման կուրս` հակացուցումների բացակայության դեպքում։

Բուժական ծրագրից ակնկալվող արդյունքները՝

  • Ստամոքսի թթվայնության բարելավում
  • Բորբոքային և ցավային ախտանիշների նվազեցում
  • Աղիների և ստամոքսի միկրոֆլորայի բարելավում
  • Ստամոքսի խոցի էպիթելիացման գործընթացների ակտիվացում
  • Աղեստամոքսային տրակտում արյան շրջանառության բարելավում
  • Աղիքային շարժունակության բարելավում
  • Լեղապարկի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի բարելավում
  • Նյութափոխանակության գործընթացների ակտիվացում

Ծրագիրը ներառում է՝

Բուժման ծրագիր Պրոցեդուրաների քանակը 10 օրվա դեպքում Պրոցեդուրաների քանակը 14 օրվա դեպքում
Բժշկի զննում 2 3
Ցեխի ընդհանուր կամ տեղային ապլիկացիաներ (եթե հակացուցումներ չկան) 4 6
Հանքային ջրով լոգանքներ (հիդրոմերսող կամ 4-խցիկանի վաննաներ, ցնցուղներ՝ Շարկո, ցիրկուլյար) 4 6
Ապարատային ֆիզիոթերապիա՝ էլեկտրոֆորեզ, ՍՄՀ(ամպլիպուլս), ԴԴԹ (դիոդենամոթերապիա), ուլտրաձայնային, ՈւԲՀ (ուլտրաբարձր հաճախականությամբ) թերապիա, լազերային թերապիա, մագնիսաթերապիա, դարսոնվալիզացիա 12 18
«Լոռի» հանքային ջրի ընդունում խմելու միջոցով ամեն օր ամեն օր
Հիդրոկոլոնոթերապիա 2 3
Մարզական թերապիա, մարզասրահ 4 6
Բուժական մերսում 2 3
Բուժական լող հանքային ջրով լողավազանում (20 րոպե) 4 6

Լրացում ՝

  • Ծրագիրը հիմնականում նախատեսված է 18-ից 65 տարեկան անձանց համար:
  • Ծրագիրը կարող է փոփոխության ենթարկվել առողջարանի բժշկի կողմից՝ հաշվի առնելով այցելուի առողջական վիճակի առանձնահատկությունները։
  • Համարում կարող է լինել երկու մեկտեղանոց առանձին մահճակալներ կամ մեկ երկտեղանոց մահճակալ ուղեգրի արժեքի 30%-ի հավելավճարով: