Կախված հաճախորդների ցանկությունից համալիրն առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ։
Հյուրանոց։ Վանաձորի Համալիրն իր հաժախորդներին է առաջարկում մեկ և երկու տեղանոց հարմարավետ համարներ (ստանդարտ, կիսալյուքս, լյուքս)։ Սենյակներն ապահովված են տաք և սառը ջրամատակարարմամբ, WiFi ինտերնետային կապով, ջեռուցումով, տեղադրված է հեռուստացույց, սառնարան, հեռախոս։
Բացի այդ, Համալիրն առաջարկում է նաև բյուջետային համարներ։
Բուժում։ Վանաձորի Համալիրը հայտնի է իր վերականգնողական բուժական ծառայություններով, որոնք իրականացվում են հանքային ջրի և տորֆի միջոցով։ Միջին հաշվարկով յուրաքանչյուր այցելու օրական օգտվում է 4-5 բուժական պրոցեդուրաներից, որոնք նշանակվում են այստեղ աշխատող արհեստավարժ բժշկական անձնակազմի կողմից։
Ռեստորան։ Համալիրի ռեստորանում հաճախորդներին մատուցվում է օրական չորսանգամյա սնունդ։
Այլ ծառայություններ։ Բացի նշվածներից, համալիրում ստեղծված են հրաշալի պայմաններ ակտիվ հանգիս կազմակերպելու համար։ Գործում է բար, մարզադահլիճ, խաղասրահ (բիլիարդ, տենիս և այլն), խաղահրապարակներ, գրադարան, սաունա և այլն։
Տրամադրվում են նաև դահլիճներ սեմինարներ, կոնֆերանսներ և այլ նմանատիպ միջոցառումների կազմակերպման համար։
Ուղեգրեր
Ստանդարտ ուղեգիր: Ստանդարտ ուղեգիրն իր մեջ ներառում է հետևյալ ծառայությունները՝ վերականգողական բուժում, տեղակայում երկու տեղանոց ստանդարտ համարներում, օրական չորսանգամյա սնունդ, ինչպես նաև այլ հարակից ծառայություններ (մարզադահլիճ, խաղասրահ և այլն)։ Ուղեգրի տևողությունը կազմում է մինչև 18 օր (կախված այցելուի ցանկությունից)։ Սակայն հաշվի առնելով բուժական ծառայություններից ակնկալվող արդյունքները՝ խորհուրդ է տրվում ուղեգիրը ձեռք բերել սկսած 12 օրից։
Լյուքս և կիսալյուքս ուղեգրեր։ Լյուքս և կիսալյուքս ուղեգիրը ներառում է բուժում, լյուքս կամ կիսալյուսք համարի տրամադրում (1, 2 տեղանոց) , սնունդ և այլ ծառայություններ։
Հատուկ ուղեգրեր օտարերկրացի զբոսաշրջիկների համար։ Համալիրն իր հյուրերի համար առաջարկում է նաև լրացուցիչ ծառայություններ, ինչպիսիք են տեղափոխում օդանավակայան–Վանաձոր–օդանավակայան ուղղություններով, ինչպես նաև այցելություն դեպի Հայաստանի պատմական և տեսարժան վայրեր։