Ջրաբուժություն «Լոռի» հանքային ջրով

Ջրաբուժություն և չոր ածխաթթվային լոգանք

«Լոռի» հանքային ջուրը իրենից ներկայացնում է ածխաթթվային քլորիդ-սուլֆատ-հիդրոկարբոնատային, կալցիում, մագնիում նատրիի ջուր, որը հարուստ է կենսաբանական արժեքավոր միկրոտարրերով: Ջուրը ակունքից բերվել է առողջարանի բուժական շենք, ուր այցելուները ոչ միայն խմում են այդ ջուրը այլև ստանում լոգանքներ:«Լոռի» հանքային ջուրը նմանօրինակ է Պյատիգորսկի հանքային ջրերին (տաք «Նարզան» հորատ 19), որոնցից տարբերվում է քլորի ավելի փոքր պարունակությամբ և մագնեզիումի իոնների ավելի մեծ քանակությամբ:

Ջրաբուժության մեթոդները ՎանաձորԱրմենիաառղջարանում

Ջրաբուժությունը լայն կիրառություն ունի ինչպես նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներ ունեցողների բուժման ժամանակ, այնպես էլ այլ հիվանդությունների բուժման կամ կանխարգելման դեպքում: Առողջարանում  կիրառվում են հետևյալ հիմնական մեթոդները՝

Ընդհանուր լոգանքներ

Ընդհանում լոգանքները դասվում են ջրաբուժական պրոցեդուրաների շարքին և լայնորեն կիրառվում են նյարդային հիվանդություններ ունեցողների բուժման նպատակով: Բացի այդ, ընդհանուր լոգանգքը “Լոռի” հանքային ջրով նվազեցնում է լարվածությունը և բարձրացնում է օրգանիզմի տոնուսը: Հակացուցումների բացակայության դեպքում նշանակվում են նաև բժշկական հիդրոմերսող վաննաներ։

Ցնցուղներ 

Դասվում են ջրաբուժական պրոցեդուրաների շարքին և կոչվում են ցնցուղային կաֆեդրա: Այդ կաֆեդրայի միջոցով կարգավորվում է բոլոր ցնցուղների ջերմաստիճանը և ճնշումը: Ցնցուղները լինում են կոնտրասային, անձրևային, ասեղնային, շիթային, Շարկոյի ցնցուղ:

4 խցիկանի լոգանքների մեթոդ

Այս պրոցեդուրան  օգտակար է պոլինեվրիտ, կրծքային և գոտկասրբանային ռադիկուլիտ,  պոլիարթրիտ ունեցողների համար, որոնք գանգատվում են վերին և ստորին վերջույթների ցավերից, թմրությունից, ծակծկոցից, մանր հոդերի դեֆորմացիայից և այլն:

Ստորջրյա ցնցուղմերսում

Այս դեպքում մերսումը կատարվում է ջրի շիթով, որի հատուկ սարքի միջոցով համապատասխան ճնշման տակ մերսում է մարմինը:Պրոցեդուրան կատարվում է 400-600 լիտր տարողությամբ հատուկ լոգարանում: Մերսումը սկսվում է հիվանդի ջրում գտնվելուց 5րոպե հետո, խիստ պահպանվում են մերսման կանոնները:Հիմնականում մերսում են վերջույթները, իսկ մարմնի մնացած մասի մերսումը կատարում են զգուշությամբ, 1 մթնոլորտ ճնշման տակ:

 

Չոր ածխաթթվային լոգանք

Չոր ածխաթթվային լոգանքների ժամանակ ապահովվում է ածխաթթու գազի և գոլորշու չափավոր քանակի հոսք առանց ջրի առկայության։ Գազը մատակարարվում է տաքացվող գոլորշու հետ մեկտեղ, որն անհրաժեշտ է մաշկի ծակոտիները մեծացնելու և ածխաթթու գազի՝ դեպի օրգանիզմ պատշաճ ներթափանցումն ապահովեու համար։ Ածխաթթու գազը լայնացնում է մազանոթները և բարելավում արյան շրջանառությունը, բարենպաստ ազդեցություն է թողնում մաշկի վրա և կենսաբանորեն ակտիվ նյութերի ձևավորմանը։ Արյան շրջանառության բարելավման շնորհիվ ավելանում է օրգանիզմի դիմադրողականությունը, իսկ անոթների լայնացումը նպաստում է արյան ճնշման իջեցմանը։ Նշված բուժական պրոցեդուրան հատկապես օգտակար է հետևյալ հիվանդությունների առկայության դեպքում՝ խրոնիկ բրոնխիտ, խրոնիկ թոքաբորբ, բրոնխիալ ասթմա, նյութափոխանակության խանգարումներ և էնդոկրին համակարգի հիվանդություններ։