Վանաձոր «Արմենիա» առողջարանային և հյուրանոցային համալիր
Վանաձոր «Արմենիա» Հյուրանոցային և Առողջարանային Համալիրը գտնվում է Վանաձոր քաղաքում (Լոռու մարզ), Երևանից 110 կմ դեպի հյուսիս, Զվարթնոց օդանավակայանից 100 կմ հեռավորության վրա։ Առողջարանը տեղակայված է 8 հա ընդարձակ, բարեկարգ և կանաչապատ տարածք, որտեղ ստեղծված են հրաշալի պայմաններ հանգիստն անցկացնելու և վերականգնվելու համար։ Տարածքը անտառապատ է, որտեղ կան խաղահրապարակներ, հանգստի գոտիներ, ամբողջ երկայնքով հոսում է «Վանաձոր» գետը, իսկ հարևանությամբ գտնվում է արհեստական լիճ, մարզական համալիր, ֆուտբորի մարզադաշտ, ինչպես նաև եկեղեցի։
Առողջարանը առաջարկում է հարմարավետ 1 և 2 տեղանոց լյուքս, դելյուքս, ստանդարտ և էկոնոմ դասի հյուրանոցային համարներ։ Սենյակները ապահովված են ջեռուցման համակարգով, WiFi ինտերնետային կապով։ Սենյակներում առկա է հեռուստացույց, սառնարան, թեյնիկ, վարսահարդարիչ, լոգանքի համար պատագաներ։
Համալիրի ռեստորանային մասում մատուցվում է օրական 3-անգամյա բարձրակարգ սնունդ (շվեդական սեղան)։
Բուժական կենտրոնում գործում է ցեխաբուժարան, որը միակն է Հայաստանում (oգտագործվում է սեփական «Ֆիոլետովո» տորֆը), ջրաբուժարան, որտեղ օգտագործվում է յուրահատուկ բուժիչ հատկություններով օժտված «Լոռի» հանքային ջուրը, ինչպես նաև 20-ից ավելի ֆիզիոթերապևտիկ և դիագնոստիկ բաժանմունքներ հագեցած ժամանակակից սարքավորումներով և կահույքով։
«Արմենիա» համալիրը հոգում է նաև իր այցելուների հաճելի ժամանցի մասին։ Այստեղ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, գործում է սրճարան, բար, խաղասրահներ (բիլիարդ, թենիս և այլն), մանկական խաղասրահ, փակ հանքային ջրով լողավազան։ Առողջարանի կողմից կազմակերպվում են այցելություններ մոտակայքում գտնվող տեսարժան վայրեր և մշակութային կենտրոններ (պատկերասրահ, թատրոն), պարբերաբար կազմակերպվում են կենդանի երաժտությամբ միջոցառումներ:
Տրամադրվում են նաև դահլիճներ սեմինարներ, կոնֆերանսներ և այլ միջոցառումներ կազմակերպելու համար։