Առողջարանային բուժման ծրագրեր / փաթեթներ
Վանաձոր «Արմենիա» առողջարան այցելելը՝ առողջությունը բարելավելու և միաժամանակ հանգիստը ապահովելու հիանալի հնարավորություն է։ Առողջարանը հագեցած է ժամանակակից բժշկական սարքավորումներով, որտեղ աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ։
Առողջարանում օգտագործվում են բնական բուժիչ գործոնների վրա հիմնված բուժման ավանդական մեթոդներ` օգտագործելով հատուկ մշակում անցած տեղական բուժիչ տորֆը` յուրահատուկ հատկություններով, տեղական աղբյուրի հանքային ջուրը («Լոռի»), որոնք հաջողությամբ համատեղվում են ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական բուժման ժամանակակից մեթոդների հետ: Այս ամենը թույլ է տալիս հանդես գալ որպես բազմապրոֆիլային առողջարան և բուժել հիվանդությունների լայն շրջանակ։ Մեր նպատակն է պահպանել և կատարելագործել բուժման լավագույն ավանդույթները, որոնք հիմնված են բնական գործոնների վրա՝ միաժամանակ կիրառելով ժամանակակից բժշկակության հնարավորությունները:
Բուժման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Վանաձոր «Արմենիա» առողջարանում բարձր որակավորում ունեցող նեղ մասնագետների ներգրավմամբ մշակվել են բուժման հատուկ ծրագրեր հետևյալ ուղղություններով։