Հաշվի առնելով հիվանդության տեսակը` յուրաքանչյուր հիվանդի համար նշանակվում է դիետիկ սնունդ, կատարվում է ախտորոշում, այնուհետև նշանակվում է բուժում: Նշանակվում է օրական 3-5 տեսակի բուժական պրոցեդուրաներ: Առողջարանն իր բուժական պրոցեդուրաների ընթացքում օգտագործում է  «Լոռի» հանքային ջուրը և «Ֆիոլետովո» տորֆը:

Բուժական կաբինետներ

Ցեխաբուժարան, տորֆի ընդհանուր ապլիկացիաների և գալվանատորֆի կաբինետներ (տորֆ «Ֆիոլետովո»)

Ջրաբուժարան ընդհանուր և 4 խցիկանի լոգանքների («Լոռի» հանքային ջուր ), ստորջրյա մերսման կաբինետներ

Պարաֆինաբուժման կաբինետ

Ինհալացիայի կաբինետ

Աղիների լվացման և միկրոհոգնաների կաբինետ

Ստամոքսի լվացման և բուժական դուոդենաժի կաբինետ

Էլեկտրաքնաբուժական կաբինետ

Մագնիտոթերապիայի կաբինետ

Դեղորայքային էլեկտրոֆորեզի կաբինետ

Էլեկտրալուսաբուժության կաբինետ (դարսոնվալ, դիադինամիկ հոսանք, սինուսոիդալ մոդուլացված հոսանք, ուլտրաձայն, գերբարձր հաճախականության հոսանք,  ուլտրամանուշակագույն ճառագայթում, կվարց)

Բուժական ֆիզկուլտուրայի կաբինետ

Վիբրոմերսման կաբինետ

Մանուալ մերսման կաբինետներ

Էլեկտրոսրտագրի կաբինետ

Կլինիկական լաբորատորիա

Կենսաքիմիական լաբորատորիա

Էնդոսկոպիական կաբինետ (գաստռոսկոպ, ռեկտոսկոպ, կոլոնոսկոպ, կոլպոսկոպ)

Գինեկոլոգիական կաբինետ

Լազերոթերապիա

Ածխաթթու գազի /CO2/ չոր լոգանք

Դուշ «Շարկո»

Ցիրկուլյար և բարձրացող ցնցուղ

Կոնտրաստային «Կնեյպի» լոգանքներ

 

 

Ցուցումներ

 

Կենտրոնական նյարդային հիվանդություններ (այդ թվում նևրոզ, նևրաստենիա)

Պերիֆերիկ նյարդային հիվանդություններ (այդ թվում օստեոխոնդրոզ, դեֆորմացվող սպոնդիլոարտրոզ և արտրիտ, ռադիկուլիտ, պլեքսիտ)

Կենտրոնական նյարդային համակարգի կրած անոթային հիվանդությունների և վնասվածքների մնացորդային երևույթներ

Հենաշարժողական համակարգի հիվանդություններ (այդ թվում իֆեկցիոն ոչ սպեցիֆիկ արտրիտ, պոլիարտրիտ, պոլիօստեոխոնդրոզ, էնովագինիտ, բուրսիտ, դենդովագինիտ և այլն)

Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ (այդ թվում գաստռիտ, կոլիտ, պոլեցիստիտ, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություն և այլն)

Շնչառական համակարգի հիվանդություններ (այդ թվում կրած թոքախտի մնացորդային երևույթներ, բրոնխիտ, բրոնխիալ աստմա )

Կանանց և տղամարդկանց սեռական օրգանների խրոնիկական բորբոքային հիվանդություններ (այդ թվում ադնեքսիտ, էնդոմետրիտ, սալպինո-օօֆորիտ, խրոնիկական պրոստատիտ և այլն)

Առաջին և երկրորդ աստիճանի հիպերտոնիկ հիվանդություն

Էնդոկրին հիվանդություններ (այդ թվում յուղակալում, շաքարային դիաբետ)

 

Հակակացուցումներ

Չարորակ նորագոյացություններ; սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ II, III ստադիայում; կախեքսիա, տոքսիկ վիճակ; արյան համակարգի հիվանդություններ, հղիություն; ակտիվ տուբերկուլիոզ; սուր թարախային, բորբոքային պրոցես; հոգեկան խանգարումներ; ուղեղի անոթների արտահայտված սկլերոզ; գանգուղեղի արյան շրջանառության խանգարում; գանգուղեղային ծանր տրավմայի հետևանքներ, շարժողական կամ հոգեկան խանգարումներով; էպիլեպսիա; ողնուղեղի չորուկ