«Երիտասարդության պահպանում» բուժական ծրագիր
Ծրագիրն ուղղված է հոգնածության վերացմանը, մարմնի հուզական վիճակի, մտավոր և ֆիզիոլոգիական գործառույթների բարելավմանը, ինչպես նաև մաշկի երիտասարդացմանը։
Տևողությունը՝ 7 օր, 10 օր
Ցուցումներ՝ քրոնիկ հոգնածության համախտանիշ, դեպրեսիվ վիճակներ, անհանգստություն, հոգնածություն, քնի խանգարումներ, մարմնի տարբեր մտավոր և ֆիզիոլոգիական գործառույթների փոփոխություններ՝ ֆունկցիոնալ համակարգերի ռիթմերի խախտման պատճառով, 1-3 աստիճան գիրություն, ցելյուլիտ (ներառյալ հետծննդյան), ճարպային հյուսվածքի նստվածքներ, քրոնիկ երակային անբավարարություն, մկանային լարվածություն։
Հակացուցումները՝ քաղցկեղ, ինֆարկտ, ինսուլտի պատմություն, բարձր ռիսկային հիպերտոնիա, թրոմբոֆլեբիտ, սուր վարակիչ հիվանդություններ, քրոնիկ հիվանդությունների սրացում, հղիություն։
Ծրագիրը ներառում է՝ տարբեր տեսակի հարմարավետ համարներ (լյուքս, դելյուքս, ստանդարտ և էկոնոմ), օրական 3 անգամյա սնունդ՝ «շվեդական սեղանի» ձևով (ներառյալ՝ ըստ սննդային աղյուսակի, կախված ցուցումներից)։
Հետազոտության և բուժման ծրագիր
Գինը ներառում է՝ գիշերակաց, 3 անգամյա սնունդ, բուժման ծրագիր։
Ծրագրի տեւողությունը՝ 7, 10 օր։
Բուժման ծրագիր | Պրոցեդուրաների քանակը 7 օրվա դեպքում | Պրոցեդուրաների քանակը 10 օրվա դեպքում |
Բժշկական կոնսուլտացիա | 2 | 2 |
Հիդրոկոլոնոթերապիա | 2 | 3 |
Պարաֆինոթերապիա | 2 | 3 |
Ցեխի ընդհանուր կամ տեղային ապլիկացիաներ | 3 | 4 |
Հանքային ջրով լոգանքներ/հիդրոմերսում | 3 | 4 |
Ցիրկուլյար ցնցուղ-մերսում | 3 | 4 |
Հակացելյուլիտային մերսում | 1 | 2 |
Չոր ածխաթթվային լոգանք | 2 | 3 |
Լողավազան «Լոռի» հանքային ջրով | 3 | 4 |
էլեկտրոսոն | 2 | 3 |
Խմբային մարզումներ | – | – |
«Լոռի» խմելու հանքային ջրի ընդունում |
ամեն օր |
ամեն օր |
Լրացում ՝
- Ծրագիրը հիմնականում նախատեսված է 18-ից 65 տարեկան անձանց համար:
- Ծրագիրը կարող է փոփոխության ենթարկվել առողջարանի բժշկի կողմից՝ հաշվի առնելով այցելուի առողջական վիճակի առանձնահատկությունները։
- Համարում կարող է լինել երկու մեկտեղանոց առանձին մահճակալներ կամ մեկ երկտեղանոց մահճակալ ուղեգրի արժեքի 30%-ի հավելավճարով: