Կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդությունների բուժման ծրագիր

Վանաձոր «Արմենիա» առողջարանի մասնագետները մշակել են կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդությունների բուժման և կանխարգելման մասնագիտացված ծրագիր՝ հիմնված ավանդական թերապևտիկ գործոնների վրա։

Ցուցումներ՝

  • Պարանոցի, ուսի և մարմնի այլ հատվածների պլեկսիտ
  • Մարմնի տարբեր հատվածներում առաջացած ռադիկուլիտ
  • Ծայրամասային նյարդերի բորբոքում – նևրիտ և պոլինևրիտ
  • Բոլոր տեսակի նևրալգիաներ
  • Ճնշման համախտանիշ
  • Մշտական ​​հոգնածության սիմպտոմներ (CFS) և այլ պաթոլոգիաներ

Ծրագիրը ներառում է՝

Բուժման ծրագիր

Պրոցեդուրաների քանակը 10 օրվա դեպքում

Պրոցեդուրաների քանակը 14 օրվա դեպքում

Առողջարանի բժշկի կողմից զննում

2

3

«Լոռի» հանքային ջրի ընդունում խմելու միջոցով

ամեն օր

ամեն օր

Հանքային լոգանքներ ըստ ցուցումների՝

Հիդրոմերսող

4 խցիկանի

Կոնտրաստային

Կամ չոր ածխաթթվային վաննա

4

6

Ցիրկուլյար ցնցուղ-մերսում

4

6

Ապարատային ֆիզիոթերապիա՝ էլեկտրոֆորեզ, ՍՄՀ(ամպլիպուլս), ԴԴԹ (դիոդենամոթերապիա), ուլտրաձայնային, ՈւԲՀ (ուլտրաբարձր հաճախականությամբ) թերապիա, լազերային թերապիա, մագնիսաթերապիա, դարսոնվալիզացիա

12

18

Հալոթերապիա (աղի սենյակ)

4

6

Ցեխաբուժություն / տեղային ապլիկացիաներ (եթե չկան հակացուցումներ)

4

6

Մարզական թերապիա, մարզասրահ

4

6

Բուժական մերսում

2

3

Բուժական լող հանքային ջրով լողավազանում (20 րոպե)

4

6

Բուժական ծրագրից ակնկալվող ազդեցությունները՝

  • Քնելու հետ կապված խանգարումների և քրոնիկ անքնության վիճակի նկատելի բարելավում
  • Բարձր նյարդային կամ դյուրագրգռիռ վիճակների բարելավում կամ ամբողջական վերացում
  • Տագնապային խանգարումների հետ կապված վիճակի զգալի բարելավում; աապագայի նկատմամբ վախի զգացողության նվազեցում կամ հաղթահարում
  • Աշխատունակության վերականգնում և կոորդինացիայի խանգարումների վիճակի բարելավում
  • Հիշողության և կենտրոնացման հետ կապված կարողությունների բարելավում

Լրացում ՝

  • Ծրագիրը հիմնականում նախատեսված է 18-ից 65 տարեկան անձանց համար:
  • Ծրագիրը կարող է փոփոխության ենթարկվել առողջարանի բժշկի կողմից՝ հաշվի առնելով այցելուի առողջական վիճակի առանձնահատկությունները։
  • Համարում կարող է լինել երկու մեկտեղանոց առանձին մահճակալներ կամ մեկ երկտեղանոց մահճակալ ուղեգրի արժեքի 30%-ի հավելավճարով: