Սեռական օրգանների հիվանդությունների բուժման ծրագիր

Վանաձոր «Արմենիա» առողջարանում սեռական օրգանների հետ կապված հիվանդությունների բուժումը կանանց և տղամարդկանց մոտ տարիներ շարունակ եղել է հիմնական ուղղություններից մեկը։

Սեռական օրգանների հիվանդությունների առողջարանային բուժման ընթացքը թույլ է տալիս վերացնել պաթոլոգիայի հիմնական ախտանիշները և հասնել երկարատև կայուն ռեմիսիայի: Բուժական ցեխը, տեղական կլիման այլ բժշկական պրոցեդուրաների հետ համատեղ բորբոքային պրոցեսների բուժման և վերարտադրողական ֆունկցիայի վերականգնման լավագույն և ժամանակի փորձարկված մեթոդներն են:

Բժշկական վիճակագրության համաձայն՝ տարեցտարի աճում է տղամարդկանց և կանանց միզասեռական և վերարտադրողական համակարգերի հիվանդությունների թիվը։ Նման բացասական միտումը կապված է վերարտադրողական տարիքի մարդկանց ժամանակակից ապրելակերպի առանձնահատկությունների հետ ինչպիսիք են՝

  • Շրջակա միջավայրի վատ պայմանները հատկապես խոշոր քաղաքներում
  • Մշտական ​​սթրես, նյարդային գերբեռնվածություն
  • Նստակյաց ապրելակերպ
  • Վատ սովորություններ
  • Առաջին ախտանշանների դեպքում բժշկին դիմելու ժամանակի բացակայություն
  • Թուլացած իմունային համակարգ

Բորբոքային հիվանդությունները ոչ ճիշտ ժամանակին բուժման բացակայության դեպքում կարող են լինել անպտղության հիմնական պատճառներից։ Բացի այդ, նման պաթոլոգիաները զգալիորեն նվազեցնում են կյանքի որակը և բացասաբար են անդրադառնում ընտանիքում ներդաշնակության վրա: Դեղորայքային բուժումները միշտ չէ որ կարող են ամբողջությամբ լուծել առաջացած խնդիրը, կայուն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ են բուժման հատուկ ծրագրեր։

Վանաձոր «Արմենիա» առողջարանում արդեն երկար տարիներ լայնորեն կիրառվում են տղամարդկանց և կանանց առողջության վերականգնման և պահպանման արդյունավետ մեթոդներ։ Դրանք հիմնված են բնական գործոնների օգտագործման վրա՝ զուգորդված ֆիզիոթերապիայի, ջրաբուժության, էկեկտրոթերապիայի, մերսման և շատ այլ ավանդական և նորարարական մեթոդների հետ: Ամբողջ գործընթացը համակարգվում է նեղ մասնագիտացում ստացած և փորձառու բժշկական անձնակազմի կողմից։

Ցուցումներ ՝

Վանաձոր «Արմենիա» առողջարանը բուժում է միզասեռական և վերարտադրողական համակարգի բորբոքային հիվանդությունների լայն շրջանակ, որոնք են՝

  • Շագանակագեղձի բորբոքում
  • Խրոնիկ ուրետրիտ
  • Էրեկտիլ դիսֆունկցիա
  • Սերմի որակի հետ կապված խնդիրներ
  • Երիկամների և միզուղիների բորբոքային հիվանդություններ
  • Խանգարումներ ֆալոպյան փողերում
  • Ձվարանների դիսֆունկցիա
  • Դաշտանային խանգարումներ
  • Ծանր դաշտանադադար
  • Էնդոմետրիտ, սալպինգոոֆորիտ, տղամարդկանց և կանանց վերարտադրողական համակարգի օրգանների բազմաթիվ այլ հիվանդություններ

Առողջարանում յուրաքանչյուր այցելու անցնում է բժշկական զննություն (անհրաժեշտության դեպքում պետք է կատարվի հետազոտություն): Այն թույլ է տալիս պարզաբանել առկա ախտորոշումը, բացահայտել ուղեկցող հիվանդությունների առկայությունը և ընտրել անհատական ​​բուժման ծրագիր:

Բուժումները հակացուցված են բորբոքային պրոցեսների սրմացման փուլում; քաղցկեղի առկայության ժամանակ, առողջական այլ խնդիրների ժամանակ։

Բուժական ծրագրից ակնկալվող արդյունքները՝

  • Բորբոքային երևույթների վերացում
  • Նյութափոխանակության արագացում
  • Էրեկտիլ և վերարտադրողական ֆունկցիայի վերականգնում
  • Սերմի որակի բարելավում
  • Հետվիրահատական շրջանի արագ վերականգնում
  • Մարմնի ընդհանուր տոնուսի բարձրացում
  • Երիկամների և միզուղիների քարերի առաջացման ռիսկի նվազեցում

Բուժական ծրագիրը օգնում է բարելավել հուզական վիճակը, հաղորդում է աշխուժություն և լավ տրամադրություն, ազատում է դեպրեսիաներից, սթրեսից, օգնում է բարելավել ընտանիքում հոգեբանական մթնոլորտը:

Բուժական ծրագրի ընդհանուր նկարագրությունը              

 Վանաձոր «Արմենիա» առողջարանում տղամարդկանց և կանանց առողջության վերականգնման համար նախատեսված բուժական ծրագրերի առանձնահատկությունը տեղի յուրահատուկ տորֆի ակտիվ օգտագործումն է։ Տորֆի ընդհանուր և տեղային ապլիկացիաները օգնում են նվազեցնել բորբոքային պրոցեսները ու ցավը, բարելավում են նյութափոխանակության գործընթացները, արագացնում են արյան շրջանառությունը:

Բացի ցեխաբուժությունից, թերապիայի ընթացքը պարտադիր կերպով ներառում է հանքային ջրի կիրառմամբ պրոցեդուրաներ, որոնք բաղադրությամբ նման են Նարզան-19-ին։ Ջուրն օգտագործվում է և՛ խմելու նպատակով, և՛ լոգանքների համար։ Ջրի յուրահատուկ բաղադրությունը բարելավում է նյարդային համակարգի գործառույթները, աղեստամոքսային տրակտի աշխատանքը, ամրացնում է արյան անոթների պատերը և նվազեցնում խոլեստերինի մակարդակը արյան մեջ։

Հանքային ջրով լոգանքները հաճելի և միաժամանակ օգտակար պրոցեդուրաներ են։ Վերարտադրողական ֆունկցիան վերականգնելու և բորբոքային պրոցեսները թեթևացնելու համար նշանակվում են տարբեր տեսակի բալնեոլոգիական պրոցեդուրաներ (ընդհանուր հիդրոմերսող կամ 4-խցիակնի վաննարեր, ստորջրյա ցնցուղ-մերսում, ցնցուղներ՝ Շարկո, կոնտրաստային, ցիրկուլյար, վերընթաց):

Վերարտադրողական ֆունկցիան բարելավելու համար անհրաժեշտ է ֆիզիկական ակտիվություն, ուստի հիվանդներին նշանակվում է ֆիզիկական վարժությունների պարտադիր կուրս՝ ընդհանուր կամ անհատական ​​ծրագրի համաձայն։

Տղամարդկանց և կանանց առողջության հետ կապված խնդիրների լուծման համար պարտադիր է ապարատային թորապիայի կուրսը: Մագնիտոթերապիան, լազերային և ուլտրաձայնային թերապիաները, էլեկտրոֆորեզը, որոնք բարելավում են արյան շրջանառությունը, թեթևացնում են սպազմերը, արագացնում են նյութափոխանակությունը և բարձրացնում մարմնի ընդհանուր տոնուսը:

Ծրագիրը ներառում է՝

Բուժման ծրագիր Պրոցեդուրաների քանակը 10 օրվա դեպքում Պրոցեդուրաների քանակը 14 օրվա դեպքում
Բժշկի զննում (թերապևտ/ ուրոլոգ/սեկսոպատոլոգ) 2 3
Ցեխի ընդհանուր կամ տեղային ապլիկացիաներ (եթե հակացուցումներ չկան) 4 6
Հանքային ջրով լոգանքներ (հիդրոմերսող կամ 4-խցիկանի վաննաներ, ցնցուղներ՝ Շարկո, ցիրկուլյար) 4 6
Ապարատային ֆիզիոթերապիա՝ էլեկտրոֆորեզ, ՍՄՀ(ամպլիպուլս), ԴԴԹ (դիոդենամոթերապիա), ուլտրաձայնային, ՈւԲՀ (ուլտրաբարձր հաճախականությամբ) թերապիա, լազերային թերապիա, մագնիսաթերապիա, դարսոնվալիզացիա 12 18
«Լոռի» հանքային ջրի ընդունում խմելու միջոցով ամեն օր ամեն օր
Հալոթերապիա/աղի սենյակ 4 6
Մարզական թերապիա, մարզասրահ 4 6
Բուժական մերսում 2 3
Բուժական լող հանքային ջրով լողավազանում (20 րոպե) 4 6

Լրացում ՝

  • Ծրագիրը հիմնականում նախատեսված է 18-ից 65 տարեկան անձանց համար:
  • Ծրագիրը կարող է փոփոխության ենթարկվել առողջարանի բժշկի կողմից՝ հաշվի առնելով այցելուի առողջական վիճակի առանձնահատկությունները։
  • Համարում կարող է լինել երկու մեկտեղանոց առանձին մահճակալներ կամ մեկ երկտեղանոց մահճակալ ուղեգրի արժեքի 30%-ի հավելավճարով: