Փաթեթներ / ուղեգրեր

Կախված հյուրերի նախընտրություններից՝ Համալիրն առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ։

Հյուրանոց։ Վանաձորի “Արմենիա” Համալիրն իր հաճախորդներին է առաջարկում մեկ և երկու տեղանոց հարմարավետ համարներ (ստանդարտ, դելյուքս, լյուքս)։ Սենյակներն ապահովված են տաք և սառը ջրամատակարարմամբ, WiFi ինտերնետային կապով, ջեռուցումով, հեռուստացույցով, դելուքս և լյուքս համարներում տեղադրված է սառնարան, հեռախոս, չորանոց։

Բուժում։ “Արմենիա” Համալիրը հայտնի է իր վերականգնողական բուժական ծառայություններով, որոնք իրականացվում են յուրահատուկ բուժիչ հատկություներով օժտված հանքային ջրի, տորֆի, ինչպես նաև ֆիզիոթերապևտիկ այլ պրոցեդուաների միջոցով։ Միջին հաշվարկով յուրաքանչյուր այցելու օրական օգտվում է 4-5 բուժական պրոցեդուրաներից, որոնք նշանակվում են այստեղ աշխատող արհեստավարժ բժշկական անձնակազմի կողմից։ Բուժական պրոցեդուրաներից առաջ կատարվում է նախնական կոնսուլտացիա և հետազոտություններ:

Ռեստորան։ Համալիրի ռեստորանում հաճախորդներին մատուցվում է օրական երեքանգամյա բազմատեսակ սնունդ “շվեդական սեղան” ձևով։ Ճաշացանկում ներառված է նաև դիետիկ սնունդ:

Այլ ծառայություններ։ Բացի նշվածներից, համալիրում ստեղծված են հրաշալի պայմաններ ակտիվ հանգիստ կազմակերպելու համար։ Գործում է բար, մարզադահլիճ, խաղասրահ (բիլիարդ, թենիս և այլն), խաղահրապարակներ, գրադարան, սաունա և այլն։ Առողջարանի կողմից կազմակերպվում են այցելություններ մոտակայքում գտնվող տեսարժան վայրեր և մշակութային կենտրոններ (պատկերասրահ, թատրոն):

Տրամադրվում են նաև դահլիճներ սեմինարներ, կոնֆերանսներ և այլ նմանատիպ միջոցառումների կազմակերպման համար։

Ուղեգրեր

Ստանդարտ ուղեգիր: Ստանդարտ ուղեգիրն իր մեջ ներառում է հետևյալ ծառայությունները՝ վերականգողական բուժում, տեղակայում երկու տեղանոց ստանդարտ համարում, օրական երեքանգամյա սնունդ, ինչպես նաև այլ հարակից ծառայություններ (մարզադահլիճ, խաղասրահ և այլն)։ Ուղեգրի տևողությունը կազմում է մինչև 18 օր (կախված այցելուի ցանկությունից), սակայն հաշվի առնելով բուժական ծառայություններից ակնկալվող արդյունքները՝ խորհուրդ է տրվում ուղեգիրը ձեռք բերել սկսած 12 օրից։

Լյուքս և կիսալյուքս ուղեգրեր։ Լյուքս և կիսալյուքս ուղեգիրը ներառում է բուժում, լյուքս կամ կիսալյուսք համարի տրամադրում (1, 2 տեղանոց) , սնունդ և այլ ծառայություններ։

Փաթեթն իր մեջ ներառում է բուժական պրոցեդուրաներ, երեքանգամյա սնունդ և հյուրան...
2
2 փոքր մեկտեղանոց կամ 1 մեծ մահճակալ
18
Փաթեթն իր մեջ ներառում է բուժական պրոցեդուրաներ, երեքանգամյա սնունդ և հյուրան...
2
2 փոքր մեկտեղանոց կամ 1 մեծ մահճակալ
36
Փաթեթն իր մեջ ներառում է բուժական պրոցեդուրաներ, երեքանգամյա սնունդ և հյուրան...
2
2 փոքր մեկտեղանոց կամ 1 մեծ մահճակալ
18
Փաթեթն իր մեջ ներառում է բուժական պրոցեդուրաներ, երեքանգամյա սնունդ և հյուրան...
2
2 փոքր մեկտեղանոց կամ 1 մեծ մահճակալ
16