Հյուրանոցային համարներ

Առողջարանն առաջարկում է տարբեր տեսակի հարմարավետ համարներ (լյուքս, դելյուքս, ստանդարտ և էկոնոմ)։ Առկա են մեկ, երկու և երեք տեղանոց (1 և 2 սենյականոց) համարներ։ Համարները ապահովված են  ջեռուցման համակարգով, և անվճար WiFi ինտերնետային կապով։ Համարներում ռկա է՝ հեռուստացույց, սառնարան, լոգանքի պարագաներ, թեյնիկ, վարսահարդարիչ։

Հյուրերը կարող են պատվիրել ինչպես հյուրանոցային համարներ (սննդով և առանց), այնպես էլ ամբողջական փաթեթներ (հյուրանոց, սնունդ, բուժական պրոցեդուրաներ):

Բոլոր հյուրանոցային համարները տեղակայված են առողջարանի երեք մասնաշենքերում։ Առաջինն իրենից ներկայացնում է 14 հարկանի, որից բացվում են գեղեցիկ տեսարաններ։ Շենքի ընդհանուր տարածքներում առկա են հետևյալ հարմարությունները՝ ընդարձակ նախասրահ, ընդունարան, խաղասրահ, միջոցառումների համար նախատեսված դահլիճ, բար, ռեստորան, գործում է երկու վերելակ։ Այս շենքի բոլոր համարներն ունեն պատշգամբներ: Շենքի ներսում գործում է անվճար WiFi ինտերնետային կապ։

Երկրորդը՝ («Թաիրով» մասնաշենք) իրենից ներկայացնում է 1.5 հարկանի 15 համարներով մասնաշենք, որը կառուցվել է հայազգի հայտնի գինեգործ և գիտնական Վասիլ Թաիրովի կողմից 1899 թ–ին։ Այս պատմական շենքը ամբողջությամբ վերանորոգված և կահավորված է նորովի, իսկ համարները հագեցված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով։

Երրորդը գործում է բուժական մասնաշենքին տարածում, որտեղ առկա են թվով 30 լյուքս, դելյուքս և ստանդարտ դասի սենյակներ: Հյուրերը կարող են նույն շենքում օգտվել առողջարանի կողմից առաջարկվող բուժական և սպա բազմաթիվ պրոցեդուրաներից: Բացի այդ, հյուրերի հարմարավետությունն ապահովում են շենքում առկա մի շարք ընդարձակ սրահները, փակ լողավազանը, երեխաների խաղասենյակը, բիլիարդի և թենիսի համար նախատեսված սրահները, սրճարան և կոնֆերանս դահլիճներ: Այս շենքում գործում է նաև առանձին ռեստորան, որտեղ սնունդը մատուցվում է «շվեդական սեղանի» ձևով:

Համարում կարող է լինել 2 մեկտեղանոց առանձին մահճակալներ կամ մեկ երկտեղանոց  մ...
2
2 մեկտեղանոց կամ 1 երկտեղանոց մահճակալ
36
  Համարում կարող է լինել 2 փոքր մեկտեղանոց կամ մեկ  մեծ երկտեղանոց մահճա...
2
2 փոքր մեկտեղանոց կամ 1 մեծ մահճակալ
20
Համարում կարող է լինել երկու մեկտեղանոց առանձին մահճակալներ կամ մեկ երկտեղանո...
2
2 փոքր մեկտեղանոց կամ 1 մեծ մահճակալ
18
Համարում կարող է լինել երկու մեկտեղանոց առանձին մահճակալներ կամ մեկ երկտեղանո...
2
2 փոքր մեկտեղանոց կամ 1 մեծ մահճակալ
18