Հաշվի առնելով հիվանդության տեսակը` յուրաքանչյուր հիվանդի համար նշանակվում է դիետիկ սնունդ, կատարվում է ախտորոշում, այնուհետև նշանակվում է բուժում: Նշանակվում է օրական 3-5 տեսակի բուժական պրոցեդուրաներ: Առողջարանն իր բուժական պրոցեդուրաների ընթացքում օգտագործում է  «Լոռի» հանքային ջուրը և «Ֆիոլետովո» տորֆը:

Բուժական կաբինետներ՝

  • Ցեխաբուժարան, տորֆի ընդհանուր ապլիկացիաների և գալվանատորֆի կաբինետներ (տորֆ «Ֆիոլետովո»)

  • Ջրաբուժարան ընդհանուր և 4 խցիկանի լոգանքների («Լոռի» հանքային ջուր), ստորջրյա մերսման կաբինետներ

  • Պարաֆինաբուժման կաբինետ

  • Ինհալացիայի կաբինետ

  • Աղիների լվացման և միկրոհոգնաների կաբինետ

  • Ստամոքսի լվացման և բուժական դուոդենաժի կաբինետ

  • Էլեկտրաքնաբուժական կաբինետ

  • Մագնիտոթերապիայի կաբինետ

  • Դեղորայքային էլեկտրոֆորեզի կաբինետ

  • Էլեկտրալուսաբուժության կաբինետ (դարսոնվալ, դիադինամիկ հոսանք, սինուսոիդալ մոդուլացված հոսանք, ուլտրաձայն, գերբարձր հաճախականության հոսանք, ուլտրամանուշակագույն ճառագայթում, կվարց)

  • Բուժական ֆիզկուլտուրայի կաբինետ

  • Վիբրոմերսման կաբինետ

  • Մանուալ մերսման կաբինետներ

  • Էլեկտրոսրտագրի կաբինետ

  • Կլինիկական լաբորատորիա

  • Կենսաքիմիական լաբորատորիա

  • Գինեկոլոգիական կաբինետ

  • Լազերոթերապիա

  • Ածխաթթու գազի /CO2/ չոր լոգանք

  • Դուշ «Շարկո»

  • Ցիրկուլյար և բարձրացող ցնցուղ

  • Կոնտրաստային «Կնեյպի» լոգանքներ