Տորֆաբուժություն
Տորֆաբուժությունը լայն կիրառություն ունի Վանաձոր “Արմենիա” առողջարանում, որտեղ գործում է առանձին ցեխաբուժարան: Բուժումներն իրականացվում են ընդհանուր և տեղային ապլիկացիաների ձևով, ինչպես նաև գալվանատորֆի միջոցով: Բուժման ընթացքում օգտագործվում է՝ իր քիմիական կազմով, օրգանական նյութերի պարունակությամբ, միջավայրի ակտիվությամբյուրահատուկ բուժիչ հատկություններով օժտված “Ֆիոլետովո” տորֆը, որն առողջարանում անցնում է հատուկ պատրաստում մշակված մեթոդներին համապատասխան: Ցեխաբուժության ավանդույթները այտեղ պահպանվել և կատարելագործվել են երկար տարիների ընթացքում:
Տորֆաբուժությունը հատկապես արդյունավետ է նյարդային համակարգի հիվանդությունների բուժման գործում:
Ինչպես ցույց են տվել կլինիկական և հատուկ կլինիկոֆիզիոլոգիական ու կենսաբանական հետազոտությունները, տորֆաբուժման հետ համատեղելի են արևաբուժումը, կինեզոթերապիան, մեխանոթերապիան, մերսումը, հանքային ջրի ըմպելաբուժումը, ինհալացիան, պրեֆորմացված ֆիզիկական գործանները (գալվանական հոսանքը, էլեկտրաֆորեզը, ուլտրամանուշակագույն ճառագայթումը, դիադինամիկ հոսանքները, սինուսոիդալ մոդուլացված հոսանքները):
Գալվանատորֆաբուժում: Պրոցեդուրան կատարվում է գալվանացման ձևով, միայն այն տարբերությամբ, որ կտորե հիդրոֆիլ աստառի փոխարեն օգտագործում են թանզիֆե պարկերի մեջ լըցված բուժատորֆ, որը 3-4սմ հաստությամբ դրվում է մարմնի ախտահարված մասին, որից հետո՝ մետաղյա էլեկտրոդը միացվում է գալվանական սարքին:
Պարաֆինաբուժում: Կատարվում է կյուվետ ապպլիկացիոն մեթոդով, որի ժամանակ տաքացրած պարաֆինը լցնում են կյուվետների մեջ, որոնց խորությունը 5-6 սմ է, իսկ կյուվետների չափերը պետք է համապատասխանեն մարմնի այն մասին, որտեղ պետք է տեղադրցի պարաֆինը: Պարաֆինի շերտի հաստությունը 1,5-2 սմ է: Սառած, բայց դեռ փափուկ պարաֆինը (50-54˚ C) հանում են կյուվետից մոմլաթի հետ միասին և տեղադրում մարմնի ախտահարված մասի վրա, այուհետև փաթաթում մոմլաթով, սավանով և բրդյա վերմակով: