Ֆիզիոթերապիա և կլիմայաբուժություն
Ֆիզեոթերապիայի մեջ մտնում են էլեկտրաբուժումը, ցածր հաճախականության իմպուլսային հոսանքները, բարձր հաճախականության հաստատուն էլեկտրական դաշտ, ցածր հաճախականության փոփոխուն դաշտ, ուլտրաբարձր հաճախականության էլեկտրական դաշտ, գերբարձր հաճախակնության էլեկտրական դաշտ, լուսաբուժում ինֆրակարմիր ճառագայթներ, ուլտրամանուշակագույն ճառագայթում, գերձայնային ֆոնոֆորեզ, ջրաբուժում: Բոլոր նշված թերապևտիկ մեթոդները լայն կիրառություն ունեն Վանաձոր “Արմենիա” առողջարանում:
Կլիմայաբուժման ժամանակ ուժեղանում է նյութափոխանակությունը, կարգավորվում է սիրտանոթային, շնչառական համակարգի գործունեությունը, նորմալանում է արյան կազմը, կայունանում են ջեմակարգավորման մեխանիզմները որի հետևանքով բարձրանում է օրգանիզմի դիմադրողականությունը արտաքին անբարենպաստ պայմանների նկատմամբ: Հաշվի առնելով տեղի բարենպաստռ կլիմայական պայմանները, ծովի մակարդակից միջին բարձրությունը և Լոռվա հարուստ բնությունը՝ Առողջարանը իրավամբ կարող է դասվել կլիմայաբուժական կենտրոնների շարքում: